ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել «Անկախության քառորդ դարը» խորագիրը կրող` Անկախության տոնին նվիրված միջոցառում, որի շրջանակներում ներկայացվել են գեղանկարիչ, նկարիչների միության անդամ Մեխակ Էլբակյանի գեղանկարչական աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության անկախության անցած ուղու մասին Ելույթով հանդես է եկել Ղարաբաղյան պատերազմի վետերան, «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա»-ի նախագահ՝ Գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը: Բանախոսը նաև թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանին անբասիր աշխատանքների համար պարգևատրել է Հայրենիքի պաշտպանության համար շքանշանով:
Ելույթ են ունեցել նաև երկրապահ կամավորական միության նախագահի խորհրդական գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը, ազատամարտիկ Ջեմմա Դավդյանը, Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանը և ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանը:
|
|
|
|
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց