ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն այսօր ՀՀ կառավարության հաստատմանն Է ներկայացրել «Հողամասը որպես նվիրաբերություն ընդունելու, «Էրեբունի» պետական արգելոցի սահմանների նկարագիրը, հատակագիծն ու տարածքի չափը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թվականի հուլիսի 3-ի N 827-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է «Էրեբունի» պետական արգելոցի սահմանների ճշտման, հատակագծի ու տարածքի հաստատման և ընդլայնման անհրաժեշտությամբ:
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Էրեբունի» պետական արգելոցի սահմանների նկարագրի ու տարածքի չափի ճշտումը, արգելոցի պահպանության համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
Ներկայացվել է նաև ««Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափի կազմակերպման մասին» որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային օգտագործման համար հանրային նոր լողափ կազմակերպելու անհրաժեշտությամբ:
«Սևան» ազգային պարկի տարածքում ընդգրկված Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող 9.0 հա հողամասն առանձնացվում է նոր՝ N 8 լողափի կազմակերպման նպատակով:
Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի քաղաքացիներին «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում կազմակերպել հանգիստ՝ առանց լրացուցիչ ծախսերի և կնպաստի հանրապետությունում զբոսաշրջության, սպորտի զարգացմանը և հանգստի կազմակերպմանը:
ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել նաև Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2016 թվականի տարեկան ծրագիրը: Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է լճի և դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավման անհրաժեշտությամբ: Նախագծով ապահովվում է Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանությունը, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի բնական պաշարների կայուն օգտագործումը 2016թվականի ընթացքում:
Որոշումների նախագծերը հաստատվել են ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց