ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի Վեդու գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստանի խոնավ տարածքներ. արժեքները, սպառնալիքները և գործողությունների ուղղությունները (Ռամսարի տարածք Խոր Վիրապ ջրաճահճի վրա հատուկ շեշտադրմամբ)»խորագրով միջազգային սեմինարը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության, Ռամսարի կոնվենցիայի քարտուղարության, Գիտությունների ազգային ակադեմիայի, Վայրի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության, հասարակական կազմակերպությունների, համայնքների և հայաստանյան բուհերի ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը բացման խոսքում նկատել է, որ սեմինարի նպատակն է ջրաճահճային հանդակների կողմից ապահովվող էկոհամակարգային ծառայությունները լավագույն ձևով կատարելագործելու և օգտագործելու հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելը և փորձի փոխանակումը:
Հայաստանում Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող Կարեն Ճենտերեճյանը ներկայացրել է Հայաստանի ջրաճահճային հարթակների ներկայիս վիճակը: Ներկայացվել է նաև Ռամսարի կոնվենցիայի Կողմերի 12-րդ կոնֆերանսի արդյունքները:
Ելույթներով հանդես են եկել Ռամսարի կոնվենցիայի քարտուղարության Եվրոպայի ավագ խորհրդատու Թոբիաս Սալաթյեն, Լիբանանում բնության պաշտպանության միության ներկայացուցիչ Թալա Մուկադեմը: «Խոր Վիրապ ջրաճահիճ Ռամսարի տարածք` արժեքները, վտանգները և արժեքների վերականգնելու անհրաժեշտությունը» թեմայով զեկույցով հանդես է եկել Ռամսարի CEPA ազգային ՀԿ համակարգող, Սուսաննա Հակոբյանը:
Սեմինարում
Քննարկումների արդյունքում մասնակիցները եկել են այն եզրակացության, որ Խոր Վիրապ ջրաճահճի վերականգնումը կարևոր է և իրատեսական, սակայն տարածքի հիդրոլոգիական վիճակի վիճակի լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Թոբիաս Սալաթյեն հայտնել է, որ հարցը կքննարկվի Ռամսարի կոնվենցիայի քարտուղարությունում` լրացուցիչ ներդրումներ ապահովելու նպատակով:
Սեմինարի մասնակիցները այցելել են նաև Խոր Վիրապ պետական արգելավայրի Հրազդան-Արաքս-2 կոլեկտոր, որտեղ նաև դիտարկել են ջրային թռչունների երեկոյան թռիչքը:
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց