Ռուսաստանի Դաշնութան Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել «Քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հարցեր` օդերևութաբանական սպասարկման տեսանկյունից» թեմայով սեմինար, որին մասնակցել են ԱՊՀ 10 երկրների 59 պատվիրակություններ, այդ թվում` ՀՀ բնապահպանության նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ աշխատակազմի ղեկավար՝ Թաթուլ Հայրապետյանը և տեխնիկական սպասարկման ծառայության պետ՝ Գառնիկ Պետրոսյանը:
Սեմինարը կազմակերպվել էր ՌԴ «Ռոսհիդրոմետ ավիամետտելեկոմ» ընկերության, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության, (ICAO) և Օդերևութաբանության միջազգային կազմակերպության (WMO) կողմից, օդերևութաբանական տեսանկյունից թռիչքային անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջներին համապատասխան:
Սեմինարի ընթացքում ելույթ են ունեցել ICAO-ի, WMO-ի ներկայացուցիչները «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ աշխատակազմի ղեկավար՝ Թաթուլ Հայրապետյանը, ինչպես նաև ԱՊՀ երկրների մասնագետները և փորձագետները: Ներկայացվել են ԱՊՀ երկրներում քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական սպասարկմանն առնչվող հարցեր և առաջարկվել են համապատասխան լուծումներ:
Միջոցառման շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ աշխատակազմի ղեկավար Թաթուլ Հայրապետյանին, տեխնիկական սպասարկման ծառայության պետ Գառնիկ Պետրոսյանին և 5 այլ երկրների պատվիրակներին տրվել են սերտիֆիկատներ` քաղաքացիական ավիացիայի բնագավառում ներքին ստուգումներ անցկացնելու համար:
Քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգությունը` օդերևութաբանական սպասարկման տեսանկյունից առավել անվտանգ դարձնելու համար մասնակից երկրների շարքում նաև Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկություններով: Ներկաներին տեղեկացվել է, որ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ կողմից քաղաքացիական ավիացիայի համար մշակվող և տրամադրվող օդերևութաբանական տեղեկությունների արդարացվելությունը կազմում է 93.5%, ինչը բարձր է տարածաշրջանի մի շարք երկրների ցուցանիշներից:
Միջոցառման ամփոփիչ նիստում որոշվել է ավիացիոն օդերևութաբանական սպասարկմանն առնչվող հարցերին վերաբերվող նմանատիպ սեմինարներ կազմակերպել ամեն տարի՝ ոլորտին առնչվող խնդիրները հետևողականորեն պարզաբանման և լուծումներ տալու համար:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց