ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.17մլն.դրամ

19-10-2015

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 12–16.10.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 230.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 428.65 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 428.65հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի վերահսկողության բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամ վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս

Երևանիտարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 20.0կգ /50հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Ա. և Պ.Աբրահամյանների բարեգործական ճաշարան և Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 20.0կգ /180հատ/ <<կարաս>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 3 <<Հեքիաթ>> մանկապարտեզ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.17մլն.դրամ:

 

<
>