Ի պատասխան վերջին օրերին մամուլում/ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակի իջեցման վերաբերյալ/ տարածված մտահոգությունների՝ ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը հայտնում է, որ ս/թ սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.34մ /2014թ. նույն օրվա 1900.29մ-ի համեմատ/:
Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բաց թողնումը շարունակվել է մինչև ս/թ սեպտեմբերի 12-ը: Լճի մակարդակն այդ օրվա դրությամբ, ըստ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության <<Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն>> ՊՈԱԿ-ի կողմից տրամադրած տվյալների` կազմել է 1900.30մ:
Շահագրգիռ գերատեսչությունների կողմից ստեղծված խումբը 2015 թվականի սեպտեմբերի 18-ին կապարակնքել է <<Սևան>> ՀԷԿ ջրընդունիչի աջ և ձախ վերամբարձ մեխանիզմները (վահանակները և շարժաբերները), որից հետո Սևանա լճից ոռոգման կամ այլ նպատակներով ջրի բաց թողնում չի իրականացվել:
Լճի մակարդակի ևս 6սմ-ով իջեցումը պայմանավորված է ջերմաստիճանի նվազմամբ և լճի մակերևույթից գոլորշիացմամբ:
2015 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.24մ, ինչը 2014 թվականի հոկտեմբերի 21-ի (1900.17մ) համեմատությամբ ավելի է 7սմ-ով:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց