Սույն թվականի նոյեմբերի 19-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի է ունեցել Շրջակա միջավայրի և առողջության Եվրոպական նախարարական խորհրդի 7-րդ խորհրդակցությունը: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշված միջոցառմանը մասնակցել է որպես բնապահպանության ոլորտից 2015-2016թթ. համար ընտրված խորհրդի անդամ և նախագահել նիստի 1-ին մասում:
Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային փաստաթղթեր, որոնք առնչվում էին Շրջակա միջավայրի և առողջության հարցերով 6-րդ նախարարական համաժողովի նախապատրաստման առաջարկվող գործընթացին և աշխատանքային ծրագրին, Բաթումի քաղաքում 2016 թվականի հունիսի 8-10-ը կայանալիք <<Շրջակա միջավայր Եվրոպայի համար>> նախարարական 8-րդ համաժողովի նախապատրաստմանը, ինչպես նաև Շրջակա միջավայրի և առողջության հարցերով 6-րդ նախարարական համաժողովի նախաշեմին կայանալիք միջոցառումների ճանապարհային քարտեզին:
|
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց