ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է «Էյ Թի Փի»/ATP/ հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանի գլխավորությամբ:
Բարձր գնահատելով հիմնադրամի բնապահպանական գործունեությունը Հայաստանում՝ նախարարը ողջունել է հյուրերին և սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել. "Թե մեր գերատեսչության, թե «Էյ Թի Փի» հիմնադրամի գլխավոր նպատակը մեր երկրի անտառային տարածքների ավելացումն ու կայուն զագացումն է, ինչպես նաև էկոլոգիական կրթության և իրազեկվածության մակարդակի բարձրացումը բնակչության շրջանում, ուստի ես վստահ եմ, որ միասնաբար առավել մեծ աշխատանք կարող ենք իրականացնել":
Հիմնադրամի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար, նշել է, որ հիմնադրամի 20-ամյա գործունեությունը տվել է իր ցանկալի արդյունքը՝ Հայաստանի տարբեր տարածքներում տնկելով շուրջ 5 մլն ծառ և ստեղծելով տնկարաններ: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ երկու կառույցների համախմբումը միևնույն առաքելության շուրջ կարող է հիմք դառնալ առավել մեծ ծրագրերի իրականացման համար:
Կողմերը քննարկել են առաջիկա համագործակցության հեռանկարները, դիտարկել հնարավոր տարածքները, որտեղ կարելի է անտառտնկման աշխատանքներ իրականացնել: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ծառահատումների նվազեցման անհրաժեշտությանը և այդ ուղղությամբ կատարվող աշխատանքներին, ինչպես նաև թափուկի հավաքման և վերամշակման խնդիրներին: Նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ Սևանա լճի մաքրման աշխատանքների արդյունքում առաջացած թափուկը ներկայում պահեստավորվում է "Սևան" ազգային պարկի տարածքում, և առաջիկայում նախատեսվում է հիմնել վերամշակման կայան, որտեղ հավաքված փայտանյութը կվերածվի այլընտրանքային վառելիքի և որոշակի առումով կթեթևացնի հարակից համայնքների բնակիչների վառելիքի խնդիրը: Այս համատեքստում նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել հիմնադրամի կողմից հավաքագրվող թափուկի վերամշակմանը:
Քննարկվել են նաև համատեղ էկոկրթական դասընթացների կազմակերպման և փորձի փոխանակման հեռանկարները:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց