ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Շնորհավորելով և բեղմնավոր դիվանագիտական ծառայություն մաղթելով նորանշանակ դեսպանին՝ նախարար Արամայիս Գրիգորյանը, հույս է հայտնել, որ Սեյեդ Քազեմ Սաջադին իր գործունեությամբ կնպաստի բնապահպանության ոլորտում հայ-իրանական հարաբերությունների առավել ամրապնդմանը և կշարունակի արդեն իսկ ձևավորված համագործակցության դրական ավանդույթը:
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքի համար՝ վստահեցրել է, որ կանի առավելագույնն այս ոլորտում փոխգործակցության ակտիվացման և զարգացման նպատակով:
Կողմերը քննարկել են Արաքս գետի աղտոտվածության հարցը, անդրսահմանային միգրացիոն էկոմիջանցքների ստեղծման, ինչպես նաև համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու, երկու երկրների փորձի փոխանակման և տարածաշրջանում էկոտուրիզմի զարգացման հեռանկարները, որոնք կներգրավվեն առաջիկայում ստորագրվելիք երկկողմ հուշագրում:
Ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև հայ-իրանական համագործակցության շրջանակներում ստեղծվող 'Բարեկամության և խաղաղության այգու' հետ կապված գործընթացներում տարվող աշխատանքներին՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում արդեն այգին կդառնա բնապահպանության ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցության օրինակ:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց