ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը համագործակցելով Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ, Օզոնի ազգային կենտրոնի աջակցությամբ շարունակում է էկոկրթական դասընթացների անցկացումը մայրաքաղաքի դպրոցներում:
2015 թվականի ապրիլ և նոյեմբեր ամիսներին ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետներից և բնապահպան փորձագետներից ձևավորված խմբերը մայրաքաղաքի թվով վեց հիմնական դպրոցի /հ. 61, 63, 154, 88, 138, 180/ 6-րդ և 7-րդ դասարանների մոտ 400 աշակերտի համար անցկացրել են բնապահպանական ուղղվածության դասընթացներ` բուսական և կենդանական աշխարհին, մթնոլորտային օդին, օզոնային շերտի կարևորությանը, ջրային ռեսուրսների պահպանությանը, կլիմայի փոփոխությանը, վտանգավոր նյութերին և թափոններին առնչվող թեմաներով:
Դասընթացների նպատակն է աշակերտների մոտ ձևավորել բնապահպանական գիտակցություն` բնապահպանական գիտելիքների խորացման միջոցով և հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ:
Դասընթացների ժամանակ դպրոցականներին տրամադրվել են բնապահպանական թեմաներով ուսուցողական բրոշյուրներ և գրքեր, ցուցադրվել տեսաֆիլմեր և մուլտֆիլմեր: Դպրոցականներն ակտիվ մասնակցել են դասընթացներին, տվել իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցեր և ստացել համապատասխան պարզաբանումներ:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց