ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ՀՀ կառավարության հաստատմանն Է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի նիստի N 44 արձանագրության 25-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը:
Համաձայն ՀՀ վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 1-ի N02/24.6/20449-15 հանձնարարականի, կապված ՀՀ կառավարության «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2016 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի նիստի թիվ 44 արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշման հետ, անհրաժեշտություն է առաջացել նշված որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն` արձանագրային որոշման հավելվածի 1-ին բաժնի միջոցառումների 1.1.-րդ կետի` «Սևանա լճի ավազանի ինժեներաեկրաբանական և սեյսմաշրջանացման դիտարկումների իրականացում» 3-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հաշվի առնելով նշված միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունը, և այն, որ ներկայում Հայաստանի Հանրապետության տարածքում ինժեներաերկրաբանական և սեյսմամիկրոշրջանացման աշխատանքներ իրականացվում են քաղաքաշինական փաստաթղթերի մշակման ընթացքում, պատվիրատուի միջոցներով՝ կապալառու կազմակերպության կողմից, «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով` առաջարկվել է համաձայնություն տալ ՀՀ կառավարության սույն որոշման նախագծին:
Որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց