Դեկտեմբերի 4-ին Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում տեղի է ունեցել Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ-ԳԷՖ լայնածավալ ծրագրի մեկնարկային աշխատաժողովը:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ, ծրագրի կառավարման խորհրդի անդամ Խաչիկ Հակոբյանը: Ողջունելով հյուրերին` Խ. Հակոբյանը կարևորել է ծրագրով նախանշված արդյունքներին հասնելը. Արդիական է հանրապետության տարածքում կուտակված ժամկետանց և օգտագործման համար ոչ պիտանի քիմիական նյութերի, պեստիցիդների էկոլոգիապես անվտանգ հեռացման հիմնախնդիրը: Այս ծրագիրը կոչված է վերջնական լուծում տալ երկրում առկա ժամկետանց թունաքիմիկատների ոչնչացման և մասնավորապես՝ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի լիկվիդացման հիմնախնդրին:
Քանի որ հիմնախնդիրը միջգերատեսչական է, պահանջվում է տարբեր գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը և սերտ համագործակցությունը ծրագիրը հաջող ավարտին հասցնելու համար:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:
Զեկույցով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ Ա.Ալեքսանդրյանը: Բանախոսը ներկայացրել է Ստոկհոլմի կոնվենցիայի դրույթները, որոնք վերաբերում են կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող ժամկետանց թունաքիմիկատների, դրանցով աղտոտված տարածքների և թափոնների էկոլոգիապես անվտանգ կարգավորմանը:
Անդրադարձ է եղել նաև Ստոկհոլմի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին, որոնք ամրագրված են ՀՀ կառավարության կողմից ընդունված ռազմավարական ծրագրերում:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց