shamshyan.com կայքում դեկտեմբերի 18-ին տեսանյութ և լուր էր տարածվել, որում ասվում էր, թե արմատախիլ արված եղևնիներ են տեղափոխվում Երևանա, և որ ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղյակ չէ այդ մասին: ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ Բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման աշխատակիցները, դեկտեմբերի 17-ին` շրջայցի ժամանակ, ստուգել են եղևնիներ տեղափոխող
ավտոմեքենայում համապատասխան փաստաթղթերի առկայությունը: ԶԻԼ մակնիշի 06oo438 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Արամայիս Հովհաննիսյանի մոտ առկա է եղել ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճափի գյուղապետ Հ. Սիմոնյանի` 17.12.2015թ. թիվ 87 տեղեկանքը, որում ասվում է, որ Լճափ համայնքի 1-ին փողոցի թիվ 16 հասցեում գտնվող Արթուր Ալբերտի Ղազարյանին պատկանող սեփական տան բակում աճեցված 8/ութ/ արծաթափայլ եղևնիները տեղափոխվում է ք. Երևան: Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները տեղազննություն էին իրականացրել նաև Լճափ համայնքի վերոհիշյալ հացեում:
Եղևնիները տեղափոխելուց հետո համապատասխան քաղաքացիները հայտարարություններ են ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչություն:
ՀՀ բնապահպանության նախարարությունը ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանին հորդորում է մինչև նմանատիպ լուրեր հրապարակելը, փաստերը ճշտել նախարարությունից և զերծ մնալ ենթադրությունների հիման վրա պնդումներ անելուց, առավել ևս` դրանք լուրի վերնագիր դարձնելուց:
Կից ներկայացվում են համապատասխան փաստաթղթերը և հայտարարությունները:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց