Տեղի է ունեցել Կապսի ջրամբարի և ենթակառուցվածքների վերականգնման ու մակերևութային և ստորգետնյա ջրերի ինտեգրացված կառավարման պլանների մշակման և մոնիթորինգի աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

22-12-2015

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Կապսի ջրամբարի և ենթակառուցվածքների վերականգնման ու մակերևութային և ստորգետնյա ջրերի ինտեգրացված կառավարման պլանների մշակման և մոնիթորինգի աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:

Բացելով նիստը` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի համանախագահ Խաչիկ Հակոբյանը նիստի մասնակիցների հաստատմանն է ներկայացրել օրակարգը, ինչն ընդունվել է միաձայն:

Օրակարգային առաջին հարցի շրջանակներում քննարկվել է աշխատանքային խմբի հիմնական խնդիրների հիմնադրույթային փաստաթուղթը: Աշխատանքային խմբի խորհրդատու Գ. Խաչատրյանը ներկայացրել է Կապսի ջրամբարի և ենթակառուցվածքների վերականգնման ու մակերևութային և ստորգետնյա ջրերի ինտեգրացված կառավարման պլանների մշակման և մոնիթորինգի աշխատանքային խմբի աշխատակարգի նախագիծը: Ծավալված քննարկման արդյունքում հստակեցվել են փոփոխությունները և պայմանավորվածություն է ձեռք բերվել գրավոր առաջարկների տեսքով ներկայացնելուց հետո դրանք ընդգրկել համապատասխան որոշման նախագծում:

Նիստում հստակեցվել է աշխատանքային խմբի գործունեությանն առնչվող ընթացակարգային հարցերի մեծ շրջանակ:

<
>