ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Համիդ Չիթչիանը բարձր է գնահատել հայ-իրանական համագործակցությունը և ողջունել բնապահպանության ոլորտում սերտորեն փոխգործակցելու երկու երկրների պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Արաքս գետի աղտոտվածության խնդրին, որի կապակցությամբ օրեր առաջ հայ-իրանական համատեղ դիտորդական խումբը տեղում դիտարկել էր Ագարակի պղինձ-մոլիբդենային կոմբինատում գործող ջրի շրջանառու համակարգը, ծանոթացել այդ ուղղությամբ կոմբինատում իրականացված և առաջիկայում տարվելիք աշխատանքներին, որոնք նվազագույնի կհասցնեն բացասական ազդեցությունը գետի վրա:
Նախարար Արամայիս Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով այցի համար և կարևորելով բնապահպանական խնդիրների նկատմամբ իրանական կողմի ցուցաբերած ուշադրությունը, հավաստիացրել է, որ խնդիրը վերջնական լուծում կստանա մինչև 2016թ. ավարտը. "Կոմբինատի առջև դրվել են հստակ պահանջներ, որոնք վերջինս խոստացել է ավարտին հասցնել մինչև 2016 թ. ավարտը, սակայն պետք է նշեմ, որ Արաքս գետը Հայաստան է մտնում Նախիջևանից արդեն իսկ աղտոտվածության որոշակի աստիճանով, ինչը ևս պետք է պարզել և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ ևս":
Կողմերը կարևորել են Արաքս գետի ջրի որակի համատեղ մշտադիտարկման հարցերը, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնապահպանական մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին Համիդ Չիթչիանը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանի և ողջ հայ ժողովրդի գալիք Ամանորը՝ մաղթելով կայունության, զարգացման և նորանոր հաջողությունների տարի:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց