Սիրելի´ հայրենակիցներ,
Տարեմուտն առաջին հերթին անցնող տարին իմի բերելու և գալիք տարվա անելիքները նախանշելու առիթ է: Ձեռքբերումներից բացի 2015 թվականը մեր ժողովրդի առջև ծառացած հերթական դժվարությունների հաղթահարման, համամարդկային հիմնախնդիրներին դիմակայելու տարի էր: Այսօր վստահ կարող ենք ասել, որ մեր ժողովուրդը պատվով շրջեց իր պատմության հերթական էջը: Հայաստանի ապագայի կերտողն այսօր մեր սերունդն է, և այս ճանապարհին յուրաքանչյուր նոր տարի պատմության ընձեռած հերթական ժամանակահատվածն է՝ մեր Երկիրը հզորացնելու, քաղաքացիների բարեկեցությունը բարձրացնելու համար: Իսկ դրա համար ընդամենը պետք է յուրաքանչյուրս լիարժեք իրականացնենք այն պարտականությունները, որոնք ստանձնել ենք պետության, հասարակության և մեր ընտանիքների առաջ: Այսօր մարդկությունը կանգնած է համամարդկային մի շարք մարտահրավերների առաջ, որոնցից են Երկիր մոլորակի բնապահպանական խնդիրները, որոնցից Հայաստանը չի կարող զերծ մնալ: Մեր պետությունն իր համեստ ֆինանսական հնարավորություններից էական միջոցներ է հատկացնում բնապահպանական խնդիրների լուծմանը, ինչի արդյունքում անցնող տարին հագեցած էր շրջակա միջավայրի պահպանությանը նպատակաուղղված ծրագրերով: Նշանակալի է նաև ոլորտի խնդիրներին ուղղված միջազգային կառույցների աջակցությունը: Գալիք տարում նույնպես բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված նոր ծրագրերի և ձեռնարկների պակաս չի լինի: Բայց պետության ներդրած ջանքերն ակնկալվող արդյունքները չեն տա, եթե շրջակա միջավայրի պահպանության գիտակցումը չհամակի մեր հասարակության բոլոր շերտերին, յուրաքանչյուրիս: Պետք է գիտակցել, որ հայրենի բնաշխարհը բոլորինս է: Այն մեր պատմական բնակատեղիից մեզ բաժին հասած փոքր կտորն է, որի պահպանությունը յուրաքանչյուրիս սուրբ գործն է, քանի որ ամեն մի թիզ հողը մեզ է հասել մեր ժողովրդի նվիրյալների կյանքի գնով: Առանց բնության հետ ներդաշնակ ապրելու, բնության ռեսուրսները ողջամիտ օգտագործելու հնարավոր չէ պատկերացնել ոչ միայն մեր ժողովրդի, այլ ողջ մարդկության ապագան:
Սիրելի´ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում բարեկեցություն և բարօրություն, Ձեր ընտանիքներին՝ երջանկություն և սեր:
Թո´ղ գալիք տարում Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի հզորանա, և խաղաղությունը միշտ ուղեկցի մեր ժողովրդին: Թո´ղ Նոր տարին լինի հաղթանակների, նոր ձեռքբերումների և նպատակների իրականացման տարի:
ՀՀ բնապահպանության նախարար՝ Արամայիս Գրիգորյան
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց