ՀՀ բնապահպանության նախարարը հրաման է ստորագրել 2016թ. ընթացքում ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին

21-01-2016

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը սույն թվականի հունվարի 20-ին հրաման է ստորագրել 2016 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին: Հրամանում մասնավորապես ասված է.

<<Համաձայն <<Որսի և որսորդական տնտեսության վարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և 8-րդ հոդվածի 8-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N1237-Ն որոշման 2-րդ կետի <<ա>> ենթակետով հաստատված N1 հավելվածի 12-րդ կետի <<դ>> ենթակետը.

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`

1. Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում 2016 թվականի ընթացքում սահմանել որսի հետևյալ չափաքանակները.

1) Կարաս` մինչև 100 տոննա,

2) Ծածան` մինչև 100 տոննա,

3) Խեցգետին` մինչև 3600 տոննա:

 

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին` կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս առաջնորդվել սույն հրամանի 1-ին կետում նշված չափաքանակներով:

 

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին`

1) սահմանված կարգով իրականացնել Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ վերահսկողություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության աշխատակիցներին.

2) ուժեղացնել վերահսկողությունն իշխանի, կողակի և սիգի ապoրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ` համագործակցելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:

ՆԱԽԱՐԱՐ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>

<
>