ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը փետրվարի 10-11-ը Բրյուսելում մասնակցում է ԵՄ արևելյան գործընկերության երկրների՝ <<Դեպի <<Կանաչ տնտեսության>> ներդրում>> /EaP GREEN/ 5-րդ նստաշրջանին:
<<Կանաչ տնտեսության ներդրման>> քաղաքականությունն ուղղված է ԵՄ Արևելյան գործընկերության 6 երկրների աջակցությանը՝ տնտեսության զարգացման <<կանաչ>> մոդելին անցման հարցում՝ հաղթահարելու տնտեսական աճի ուղղակի կախվածությունը շրջակա միջավայրի դեգրադացումից և բնական ռեսուրսների վատնումից:
Արևելյան գործընկերության երկրների հաշվետվությունների շրջանակում փոխնախարար Հակոբյանն իր ելույթում մասնավորապես նշել է. <<<<Կանաչ տնտեսության ներդրման>> քաղաքականությանն ուղղված գործողությունների շրջանակներում դեռևս 2015 թ. ապրիլին Երևանում տեղի է ունեցել <<Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն>> (ՌԱՄԱ) ծրագրի համակարգող խորհրդի նիստ, որը քննարկել է ծրագրի գործունեությունն ու արդյունքները, ինչպես նաև խրախուսել ՌԱՄԱ կենտրոնի ստեղծման գաղափարը: ՌԱՄԱ կենտրոնը կկազմակերպի խորհրդատվական ծառայությունների մատուցում, ինչպես նաև կմշակի ռեսուրսների արդյունավետության և մաքուր արտադրության նոր տեխնոլոգիաներ և <<կանաչ>> տնտեսության ռազմավարություն>>:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց