ՀՀ կառավարության 11.02.2016թ-ի հերթական նիստում հաստատվել Է բնապահպանության ոլորտին առնչվող որոշում

11-02-2016

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի ընդունման նպատակն է օզոնային շերտը քայքայող նյութերի, վտանգավոր թափոնների, ինչպես նաև վայրի կենդանիների և առանձին վայրի բույսերի տեսակների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման և (կամ) Հայաստանի Հանրապետությունից արտահանման ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ ամրագրված իրավակարգավորումներին համապատասխանեցումը և ոլորտը կարգավորող օրենսդրության հստակեցումը և ներդաշնակեցումը, քանի որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից 2015 թվականին վերանայվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշմամբ հաստատված երրորդ երկրների հետ արտաքին առևտրի հետ կապված որոշ կարգավորումներ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման մեջ և դրանով պայմանավորված՝ փոփոխություններ կատարել և ուժը կորցրած ճանաչել մի շարք այլ որոշումներ: Որոշման նախագիծը հավանության է արժանացել տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի 2015 թվականի փետրվարի 4-ի նիստում:

Նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

<
>