ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մասնակցել է «Բնապահպանական կրթությունը Հայաստանում. ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով համաժողովին, որը իրականացնում է «Էյ Թի Փի» բնապահպանական հիմնադրամը: Միջոցառմանը ամփոփվել է «Բնապահպանական կրթության ցանցի կարողությունների հզորացում` Հայաստանում բնապահպանական կառավարումն ամրապնդելու նպատակով» ծրագրի արդյունքները և նախանշվել հետագա անելիքները: Ծրագիրն իրականացվել է «Բնապահպանական կառավարման հզորացում ոչ կառավարական կազմակերպությունների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվորպական Միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ԳԷՀ փոքր դրամաշնորհային ծրագրի միջոցով:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, նախարար Արամայիս Գրիգորյանի և նախարարության ողջ անձնակազմի անունից ողջունելով միջոցառման կազմակերպումը և մասնակիցներին` իր խոսքում կարևորել է բնապահպանական կրթության դերը շրջակա միջավարի պահպանության գործընթացում: Խ. Հակոբյանը բարձր է գնահատել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներում:
Համաժողովում ողջույնի խոսքով և ելույթներով հանդես եկած մասնակիցները կարևերել են բնապահպանական կրթության համակարգի կատարելագործումը, ներկայացրել այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները և նախանշել հետագա քայլերը:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց