ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված 16 խորքային հորի չափաբերման և կապարակնքման աշխատանքների արդյունքում պակասեցվել է 510լ/վրկ ծավալի ջուր:

09-03-2016

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 29.02-04.03.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 900.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել 265,0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Ջրերի պահպանության ոլորտ

Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից ՀՀ Արմավիրի մարզում իրականացված 197 խորքային հորերի չափաբերման և կապարակնքման աշխատանքների ընթացքում թվով 10 խորքային հորեր չափաբերվել և կապարակնքվել են, ինչի արդյունքում պակասեցվել է 300լ/վրկ ծավալի ջուր: ՀՀ Արարատի մարզում 91 խորքային հորերի չափաբերման և կապարակնքման արդյունքում չափաբերվել են 6 խորքային հորեր, ինչի արդյունքում պակասեցվել է 210լ/վրկ ծավալի ջուր:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200,0 հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 120.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 138.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Անտառների և կենսաբազմազանույան վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված որսի կանոնների խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված 9 խախտումների արդյունքում առգրավվել է 40,0կգ /88 հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Առաքելություն Հայաստան>> բարեգործական կազմակերպություն, <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն և Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է տիրազուրկ 2 ձկնորսական ցանց:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 660,0հազ.դրամ:

<
>