«Անի պլազա» հյուրանոցում ընթանում է «Աջակցություն Հայաստնում ՄԱԿ-ի ԵՏՀ-ի Ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրության իրականացման գործընթացում կարողությունների զարգացմանը» ծրագրի շրջանակներում Հայաստանում Ռազմավարական էկոլոգիական գնահատման գործնական կիրառման (մեկտեղում և նախնական վերլուծություն) և նախնական խորհրդատվական հանդիպման ուսուցողական աշխատաժողովը:
Հայաստանում ռազմավարական էկոլոգիական գնահատման գործնական կիրառման և նախնական խորհրդատվական հանդիպման ուսուցողական աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ Բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ-ի ԵՏՀ) հետ համագործակցության արդյունքում, ինչպես նաև Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն հիմնադրամի ազգային գրասենյակի (ԿՏԲԿ) ջանքերով, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կանաչ տնտեսություն Եվրոպական Միության Արևելյան գործընկերության երկրներում»՝ EaP GREEN ծրագրի շրջանակներում:
Կարևորելով Հայաստան-Եվրամիություն գործընկերային հարաբերությունները բնապահպանության ոլորտում` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը իր ողջույնի խոսքում նկատել է. «ԵՄ-ի հետ իրականացված բոլոր ծրագրերն արդյունավետ են եղել: «Կոշտ կենցաղային թափոնների վերամշակման ազգային ռազմավարական պլանը», որը մշակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ`Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, մեկնարկող ծրագրի շրջանակներում կանցնի ռազմավարական էկոլոգիական գնահատում, ինչը մենք շատ կարևորում ենք բնապահպանության ոլորտի խնդիրների լուծման առումով: Աշխատաժողովի նպատակն է՝ բարձրացնել ազգային իրավական համակարգի կողմից մշակված ՌԷԳ նոր գործընթացի վերաբերյալ տարբեր շահառուների, որոշում կայացնողների, ազգային փորձագետների իրազեկվածությունը, զարգացնելու նրանց կարողությունները և հասանելի դարձնել եվրոպական լավագույն փորձը»:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԵՄ միաջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը և ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Էլյանորա Գրիգորյանը:
Աշխատաժողովի նպատակն է աջակցել ՀՀ բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների կողմից նախաձեռնված «Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարական պլանի, ճանապարհային քարտեզի և երկարաժամկետ ներդրումային ծրագրի» փորձացուցադրական բաղադրիչին՝ ուսումնասիրելու համար ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) փոփոխությունների վերաբերյալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը (2014) և ապահովել ՌԷԳ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի արձանագրության կողմից կատարված փոփոխությունների հիման վրա կատարված առաջարկությունների ներկայացումը:
Միջոցառման մասնակիցները ծանոթացել են Ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) գործընթացին, ըստ ՌԷԳ արձանագրության և ազգային օրենսդրության պահանջների, ՌԷԳ-ի կողմից ազգային և տեղական մարմինների, քաղաքացիական հասարակության համար նախատեսված դերերին և պատասխանատվություններին, ՌԷԳ ընդհանրացնող զեկույցի մշակման համար կիրառվող շրջակա միջավայրի ռազմավարական գնահատման մեթոդաբանական տեսակետներին:
Ռազմավարական էկոլոգիական գնահատման փորձացուցադրական ծրագրի հիմնական նպատակը՝ ազգային մակարդակով ՌԷԳ կիրարկման գործընթացների կարողությունների զարգացումն է, ինչպես նաև տարբեր շահառուների միջև ՌԷԳ օգուտների վերաբերյալ իրազեկության բարձրացումը:
Ծրագրի հատուկ նպատակներն են.
• «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի գործնական կիրառման հնարավորությունների փորձարկում և ցուցադրում:
• Շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկությունների տրամադրում և ընտրված պլանի / ծրագրի փոփոխությունների իրականացում:
• Երկրում ՌԷԳ-ի ազգային օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակների հետագա բարելավվմանն ուղղված առաջարկությունների մշակում:
• Հայեցակարգի, կառուցվածքի և ելակետային տվյալների մշակում՝ Հայաստանում ՌԷԳ-ի գործնական կիրառման իրականացման նպատակով:
Փորձացուցադրական ծրագիրը կիրականացվի ազգային փորձագիտական խմբի (ՌԷԳ աշխատանքային խումբ) կողմից՝ որակավորում ունեցող ՌԷԳ խորհրդատուների և ՄԱԿ-ի ԵՏՀ քարտուղարության աջակցությամբ, ինչպես նաև Ռազմավարության մշակման համար պատասխանատու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի իրականացման համար պատասխանատու ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց