Երևանի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում տեղի է ունեցել Հանրակրթական դիջիթեք` <<Թվային միջոցներն արդյունավետ կրթության գործիքներ>> ամենամյա 8-րդ, բնագիտական-տեխնիկական ստեղծագործության մարմնամարզական ամենամյա 3-րդ ստուգատեսների պաշտոնական փակումը: Ստուգատեսի փակմանը մասնակցել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը: Նախարարի տեղակալը, կարևորելով նմանատիպ ուսումնակրթական-դաստիարակչական միջոցառումները, նշել է, որ խրախուսելի է այդպիսի նպատակային միջոցառումների պարբերականությունը: Ամփոփելով ստուգատեսի արդյունքները` Խ.Հակոբյանը լավագույն աշխատանքների համար մրցանակներ է հանձնել Անահիտ Մելքոնյան և ընկերների <<Կրթական պարտեզ բնակելի թաղամասում>>, Մարգարիտ Հարությունյանի <<Էկոհայրենագիտական ճամբար Աղավնավանքում>> և Վահե Մուսայելյանի բնագիտա-տեխնիկական <<Իմ փոքրիկ ջերմոցը>> նախագծերին:
Ստուգատեսը կազմակերպվել էր իբրև ուսումնական նախագիծ, որի նպատակն էր հանրակրթության մեջ՝ ուսումնական բնագավառում, ուսուցման ծրագրման, հեղինակային փորձի, հետազոտական-ստեղծագործական աշխատանքների արդյունքների ներկայացումը, ամփոփումն ու խրախուսումը:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց