Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել <<Գույների կախարդանքը>> խորագրով ցուցահանդես նվիրված կանանց միջազգային օրվան

14-03-2016

Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ միջոցառում <<Գույների կախարդանքը>> խորագրով՝ նվիրված կանանց միջազգային օրվան: Միջոցառման շրջանակներում ներկայացված էր Կարինե Հունանյանի անհատական ցուցահանդեսը: Ջերմ շնորհավորանքներով ելույթ ունեցան արվեստաբան Էմմա Բուդաղյանը, Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի տնօրեն՝ պրոֆեսոր Էդուարդ Սեդրակյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Գայանե Քեսոյանը, որն էլ հանդիսանում է Կարինե Հունանյանի բանաստեղծությունների հիման վրա հնչած ռոմանսների երաժշտության հեղինակը:

Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրինության կողմից Կարինե Հունանյանը արժանացավ պատվոգրի, իսկ Գայանե Քեսոյանը՝ շնորհակալագրի:

 

<
>