Արձագանքելով ս.թ մարտի 21-ին սոցիալական կայքերում տեղ գտած ահազանգին, առ այն, որ Սասունցի Դավթի փող. 70/7 հասցեում ապօրինաբար ծառեր են հատվում, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Երևան քաղաքի աշխատակիցների կողմից օպերատիվ ձևով իրականացվել է ստուգայց, որի արդյունքում պարզվել է, որ սույն հասցեն հանդիսանում է Կ. Հարությունյանի սեփականությունը, որտեղ վերջինս պատրաստվում է իրականացնել կառուցապատման և կանաչապատման աշխատանքներ:
Կից ներկայացվում է սեփականության վկայականը և քաղաքացու բացատրագիրը:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց