ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 3.1մլն.դրամ

18-04-2016

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 11-15.04.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 730.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել 409.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 130.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի հայտնաբերած ապօրինի հատված ծառերի համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 207.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է վարչական վարույթ:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 72.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Գեղարքունիքի տարածքային բաժնի և <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Առգրավված 25.2կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Երևանի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 14.0կգ /31 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 3.1մլն.դրամ:

<
>