ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալը Փարիզում մասնակցել է Արեվելյան Եվրոպայի, Կովկասի եվ Կենտրոնական Ասիայի ԵՄ Ջրային նախաձեռնության աշխատանքային խմբի նիստին

17-05-2016

Սույն թվականի մայիսի 11-ից 13-ը Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության հրավերով ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մասնակցել է Փարիզում կայացած Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի/ ԱԵԿԿԱ/ ԵՄ Ջրային նախաձեռնության աշխատանքային խմբի նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի /ԱԵԿԿԱ/ երկրներում Ասիայի ԵՄ Ջրային նախաձեռնության շրջանակներում ազգային երկխոսությունների իրականացման, ինչպես նաև ջրամատակարարման, ջրահեռացման, ջրային ռեսուրսների ինտեգրացված կառավարման հարցեր, ԱԵԿԿԱ երկրներում ջրային ոլորտի իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումների, առկա համագործակցության ամրապնդման և ջրային քաղաքականության հետ կապված հարցեր:

 

Անդրադարձ է արվել նաև ԵՄ Ջրային նախաձեռնության աշխատանքային խմբի հետագա գործունեության, ԱԵԿԿԱ երկրներում իրականացվելիք աշխատանքների հետագա ուղղությունների հետ կապված մի շարք հարցերի:

Իր ելույթում Խ. Հակոբյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ջրային ոլորտի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումները, մասնավորապես վերջին երկու տարիների ընթացքում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացված լայնածավալ աշխատանքները:

 

Մասնակցությունը վերոնշյալ միջոցառմանը հնարավորություն է ընձեռել ներկայացնելու Հայաստանի դիրքորոշումը ԵՄ Ջրային նախաձեռնության շրջանակներում իրականացված և իրականացվելիք տարածաշրջանային և տեղական գործողությունների վերաբերյալ:

<
>