ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 1.63մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 25 որոշում

24-05-2016

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 16-20.05.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.63մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 25 որոշում և հաշվարկվել 869.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.6 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 629.51 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 60.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արմավիրի և Վայոց ձորի տարածքային բաժինների կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազարական դրամի վարչական տուգանքի որոշում:

Լոռու տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 210.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 160.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Երևանի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 72.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 500.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 162.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ բաժնի և <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 14.0կգ /50հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Գավառի մանկատուն>> ՊՈԱԿ:

Երևանի տարածքային բաժինի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 21.0կգ /51 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն:

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 35կգ /101 հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,14մլն.դրամ:

<
>