Նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ Ազգային ժողովում ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարության մասով 2015թ. բյուջեի կատարողականը

26-05-2016

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության մասով ՀՀ 2015 թվականի պետական բյուջեն կատարվել է 98.4 տոկոսով, ծրագրված 3752.9 մլն.դրամի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 3694.0 մլն.դրամ, որն ավելի է 2014 թվականի ցուցանիշից (2942.9 մլն.դրամ) 34.7 %-ով կամ 751.1 մլն. դրամով:

Առանց միջազգային դրամաշնորհային ծրագրերի բյուջեի կատարողականը նախարարության մասով կազմել է 3 300.6 մլն.դրամ կամ կատարվել է 99.0 տոկոսով: Թերակատարումը պայմանավորված է եղել ծրագրերի փաստացի կատարողականի, գնումների գործընթացի շրջանակներում ձեռք բերված տնտեսումների հետ:

ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում գնումների գործընթացի շրջանակներում տնտեսվել են 21.6 մլն.դրամ բյուջետային միջոցներ։

Հատկացված ֆինանսական միջոցները ծախսվել են հետևյալ ծրագրերի վրա`

Կառավարման ապարատի մասով

• 1 447.4 (73.3+1374.1) մլն. դրամ հատկացվել է պետական կառավարման մարմնի` ՀՀ բնապահպանության նախարարության պահպանմանը` ապահովելով տարեկան ծրագրի կատարումը,

• պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների

սոցիալական փաթեթով ապահովում` 26.5 մլն. դրամ,

• «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պահպանում

ծրագրի ֆինանսավորման մասով` 74.7 մլն. դրամ:

Ծրագրային ֆինանսավորման գծով (առանց միջազգային դրամաշնորհային ծրագրերի) հատկացումները ՀՀ 2015 թվականին բնապահպանական կամ բնապահպանական ուղղվածություն ունեցող նպատակային և այլ` թվով 22, ծրագրերի մասով կազմել է 1752.0 մլն.դրամ, այդ թվում`

ա) նախարարության համակարգում գործող 13 պետական ոչ առևտրային կազմակերպությունների պահպանման ծախսերի ֆինանսավորման համար` - 1175.4 մլն.դրամ,

բ) Սևանա լճի համալիր ծրագրով նախատեսված 3 ծրագրերի ֆինանսավորման համար` - 191.3 մլն.դրամ, որից`

• Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման ծրագիր - 7.6 մլն.դրամ,

• Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ – 125.4 մլն.դրամ,

• Ձկան պաշարների համալրման ծառայություններ - 58.3 մլն.դրամ :

գ) 6 այլ ծրագրերի մասով` 385.3 մլն.դրամ, որից

• «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն բնապահպանական ծրագրերի իրականացման համար ՀՀ 14 համայնքներին սուբվենցիաների տրամադրման համար – 292.8 մլն.դրամ,

• գայլերի թվաքանակի կարգավորման հետ կապված միջոցառումների ֆինանսավորման համար 24.7 մլն. դրամ,

• Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման և կազմման աշխատանքներին` 49.3 մլն.դրամ,

• Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան մաս¬նաճյուղի գրասենյակի պահպանման ծախսերի ֆինանսավորման համար – 7.1 մլն.դրամ,

• դատարան տրվող հայցադիմումների հետ կապված ծախսերի ֆինանսավորման համար - 1.6 մլն.դրամ,

• արտասահմանյան պաշտոնական գործուղումների գծով ծախսերի համար – 9.8 մլն.դրամ:

Միջազգային դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող 5 ծրագրերի մասով հատկացումները կազմել են` 393.4 մլն.դրամ:

<
>