Սևանի ափի N2 հանրային լողափի տարածքում իրականացվել են հանրային լողափերի մաքրման աշխատանքներ

27-06-2016

Լողաշրջանի բացմանն ընդառաջ ՀՀ Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության և <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցները աղբահավաք են իրականացրել Սևանի ափի N2 հանրային լողափի տարածքում: Մաքրման աշխատանքներին մասնակցել են շուրջ 50 աշխատակիցներ:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ աղբահավաքման աշխատանքները պարբերական բնույթ են կրելու լողափի սեզոնի ամբողջ ընթացքում:

Հիշեցնենք, որ այս պահին իրականացվում են հանրային լողափերի լողաշրջանի բացման նախապատրաստական աշխատանքները: Արդեն հուլիսի 1-ին ծառայությունների մատուցմամբ բոլոր հանրային լողափերը հավուր պատշաճի պատրաստ կլինեն ընդունելու հանգստացողներին:

 

<
>