«Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված լուրը թյուրիմացությունների տեղիք է տալիս

26-08-2016

«Ժողովուրդ» օրաթերթի  օգոստոսի 26-ի թիվ 145-րդ թողարկման մեջ հրապարակված «Բնապահպանական փողեր»  վերնագրով լուրն ընթերցողին թյուրիմացության մեջ է գցում և այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ամբողջ գումարը` 4 միլիարդ 834 միլիոն 224 հազար դրամը հատկացված է ՀՀ բնապահպանության նախարարությանը և որ նախարարությունն է իրականացնում  աղբահանության և իր լիազորությունների մեջ չմտնող այլ գործառույթներ: ՀՀ բնապահպանության նախարարությունն աղբահանության լիազորություն չունի:

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ պետական բյուջեից 2016թ. նախարարությանը հատկացվել է 2 միլիարդ 967 միլիոն 800 հազար դրամ: Նախարարության կողմից 2016 թվականի  առաջին կիսամյակում ծախսվել է 1 միլիադ 254 միլիոն 519 հազար դրամ` որից 1 միլիարդ 129 միլիոն 725 հազար դրամը վճարվել է որպես աշխատավարձ:

<
>