Կայքը վերաթողարկման փուլում է

Մշակվում է Շենգավիթ համայնքի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը

17-11-2017

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

  ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և . N218-Ն որոշումների պահանջների համաձայն,  մշակվում  է <<Սպայկա>> ՍՊԸ-ի՝ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի վարչական տարածքում՝ 100.0 հա հողատարածքի ոռոգման նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 116.0 լ/վրկ ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 

Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):

Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա             2017 թվականի նոյեմբերի 21-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, (տարեթիվը,ամիսը,ամսաթիվը) 5-րդ հարկ, 541 սենյակ:

 ՀՀ բնապահպանության նախարարություն
 

<
>