Կայքը վերաթողարկման փուլում է

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ.Հակոբյանը հանդիպել է Հայաստանում  ԱՄՆ դեսպանատան պատասխանատուներին

16-11-2017

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի հարցերի պատասխանատու Ռաֆայել Սամբուի և քաղաքական ու տնտեսական բաժնի տնտեսագետ Ալեքսեյ Հովակիմյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության միջազգային վարչության, Կլիմայի փոփոխության և մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության և  «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն>>-ի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Նախարարի տեղակալ Խ.Հակոբյանը կարևորել է դեսպանատան պատասխանատուների այցը, որի նպատակն էր քննարկել համագործակցության ամրապնդումն ու աջակցության հետագա հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի  օրինակով՝ հրդեհների կանխարգելման և կարողությունների զարգացման, տեխնիկական խնդիրների, նոր տեխնոլոգիական լուծումների անհրաժեշտության հարցերը:

Հանդիպման ընթացքում կարևորվել են տեխնիկական զինվածության հարցերը, հրդեհներին հակազդող, տեխնիկապես հագեցած համակարգերի ստեղծումը, ինչի ուղղությամբ աջակցության նպատակով բանակցություններ են տարվում գործընկեր երկրների հետ։

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև շարժական լաբորատորիայի ստեղծման խնդրին, ինչը հնարավորություն կտա տեղում օդի որակի արագ ստուգում իրականացնել։

<
>