ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել բնապահպանության ոլորտին առնչվող որոշում

29-09-2016

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ՀՀ կառավարության 29.09.2016թ. նիստի քննարկմանն է ներկայացրել «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2017 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է լճի և դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավման հետ, որի համար անհրաժեշտ է ապահովել Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանությունը, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի բնական պաշարների կայուն օգտագործմանն ուղղված 2017թ. նախատեսված ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարումը:

Որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

<
>