<<Միռամ>> ՍՊԸ՝  Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումում  2017-2020թթ երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի հանրային քննարկումներ

17-11-2017

2017թ. նոյեմբերի 29-ին ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Օձունի համայնքապետարանի շենքում <<Միռամ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումում  2017-2020թթ երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները (2-րդ հանրային քննարկում) տեխնիկական պատճառներով չեղյալ է հայտարարվում:  

Հանրային քննարկումը (2-րդ հանրային քննարկում) համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման, տեղի կունենա 2017թ. դեկտեմբերի 1-ին ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Օձունի համայնքի Մղարթ բնակավայրի ներկայացուցչի նստավայրում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Օձունի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am,  հեռ. 010221568, 010220218:
 

<
>