ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել բնապահպանության ոլորտին առնչվող որոշում

20-10-2016

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ՀՀ կառավարության 20.10.2016 թ. նիստի քննարկմանն է ներկայացրել <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի թիվ 303-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> որոշման նախագիծը: Նախագծով ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 303-Ն որոշման հավելվածի 97-րդ կետը:

ՀՀ կառավարության կողմից 2014 թվականի փետրվարի 27-ին ընդունված «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 303-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 97-րդ կետով նախատեսված "Էկոքաղաքականության մասին" օրենքի նախագիծը նախատեսված է ՀՀ կառավարություն ներկայացնել 2016թ. երրորդ եռամսյակում, սակայն նախատեսված ժամկետում նշված միջոցառման իրականացումը դարձել է անհնար: 97-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու մասին փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ "Էկոքաղաքականության մասին" օրենքի նախագծի համապարփակ իրավական կարգավորումն ապահովելու նպատակով անհրաժեշտ էր միջազգային փորձագետների ներգրավում, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների ու մասնագետների հետ համատեղ քննարկումների իրականացում և արդյունքում օրենքի նախագծի ամբողջական փաթեթի մշակում: Օրենքի նախագծի հիմնական կարգավորման առարկան հանդիսանում է ՀՀ բնապահպանական օրենսդրությամբ չկարգավորված այն հարաբերությունների կարգավորումը, որոնք ընդհանուր են շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների համար: Օրենքի նախագծի նման բովանդակությունն ու բաժինների միջև փոխկապակցվածությունը համապատասխանում է «Էկոլոգիական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգային մոտեցումներին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 23.06.2011թ. N 24 նիստի արձանագրային որոշման 4-րդ կետով հավանության արժանացած հավելվածի բովանդակությանը:

Ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի, բավարար ժամկետի պարագայում, նախատեսվող օրենքի նախագծի ամբողջականությունն ապահովելու համար:

Որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

<
>