ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:
Ողջունելով դեսպանին` բնապահպանության նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի հետ ՀՀ բնապահպանության նախարարության համագործակցության ներկա մակարդակը և կարևորել բնապահպանական առանցքային հարցերի շուրջ փոխգործակցության ընդլայնումը:
Արգո Ավակովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նկատել, որ ՀՀ բնապահպանության նախարարության հետ համակարգված աշխատանքն կբարձրացնի համատեղ իրականացվող ձեռնարկումների արդյունավետությունը:
Արծվիկ Մինասյանը ներկայացրել է բնապահպանության ոլորտում քաղաքականության մշակման, տարբեր ուղղություններով նախարարության կարողությունների հզորացման, Օրհուսի կոնվենցիայի պահանջների կատարման ընթացքին վերաբերող հարցեր և նախանշել համագործակցության մեխանիզմները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Օրհուսի կոնվենցիայի պահանջներին Հայաստանի օրենսդրության ներդաշնակեցման, ինչպես նաև Հայաստանում գործող 15 բնապահպանական տեղեկատվական Օրհուս կենտրոննորի գործունեությանը վերաբերող հարցերի:
Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել քննարկվող հարցերի շուրջ և պատրաստակամություն հայտնել համագործակցության շրջանակներն ընդլայնել` ի նպաստ Հայաստանի բնապահպանական ոլորտն կարգավորող իրավական դաշտի կատարելագործման և առկա խնդիրների լուծման:
|
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց