«Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի ժամանակ գործարար Արմեն Բունիաթյանը դիմել էր ՀՀ նախագահին և վարչապետին հայտնելով, որ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից իր ընկերության/<<Հայր և որդի Բունիաթյաններ>> ՍՊԸ-ի,/ նկատմամբ կայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման որոշում և կիրառվել վարչական տույժ, ինչի վերաբերյալ իր անհամաձայնությունն էր հայտնել և խնդրել ուսումնասիրել գործը:
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ բնապահպանության նախարարի մոտ կազմակերպվել է վարչական կարգով բերված բողոքի քննարկում, որի արդյունքում նախարարի կողմից կայացվել է որոշում` անվավեր ճանաչել <<Հայր և որդի Բունիաթյաններ>> ՍՊԸ-ի նկատմամբ 610 միլիոն դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ 2016 թվականի օգոստոսի 5-ի որոշումը: Կիրառած 300,000 դրամ վարչական տույժի որոշումը թողնվել է անփոփոխ:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց