Պարզաբանում

01-11-2016

"Hetq.am" կայքի 2016թ. հոկտեմբերի 30-ի համարում հրապարակվել է <Նոր ծառահատումներ Երևանում> լուրը, որում ներկայացված է Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան 1 հասցեում հատված ծառերի վերաբերյալ բնակիչների ահազանգը: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 31.10.2016թ. կատարած ստուգայցից պարզվել է, որ հատված ծառերը ներառող տարածքը սեփականության իրավունքով պատկանում է <<Արարատ-լադա>> ՓԲԸ-ին:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

<
>