ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է գերմանական GITEC կազմակերպության` Հայաստանում միջազգային խմբի ղեկավար Ռամազ Գոխելաշվիլիին, վերջինիս ազգային տեղակալ Մարտիրոս Նալբանդյանին և Գերմանական KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կովկասի պահպանվող տարածքների աջակցություն ծրագիր-Հայաստան» ծրագրի հիմնական բաղադրիչները: Ծրագրով նախատեսված է 8.25 մլն եվրո դրամաշնորհային գումարի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզում իրականացնել «Զանգեզուր» կենսոլորտային պահպանավայրի կայացման աշխատանքներ: Ծրագրի հիմնական նպատակն է տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանությունը, պահպանվող տարածքների կառավարումը, ինչպես նաև վերջիններիս հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը: Գերմանական GITEC կազմակերպություննիրականացնում է ծրագրի միջազգային խորհրդատվության ծառայություն:
Կողմերը քննարկել են ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման տեխնիկական մեխանիզմներին առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է տարվելիք աշխատանքների միջոցով առավելագույն արդյունքների ապահովման և ծրագրով նախատեսված միջոցառումների նպատակայնությանը վերաբերող հարցեր: Դիտարկվել են նաև ծրագրի շրջանակներում տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց