Նոյեմբերի 25-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի և «ԿՍՊ Հայաստան» կազմակերպության նախաձեռնած «Պատասխանատու գործարարություն» ծրագրի բացման արարողությանը:
Ծրագրի նպատակը միասնական ընկերությունների խմբի ստեղծումն է,որը կիրականացնի համատեղ ծրագրեր՝ յուրաքանչյուր ընկերության հետապնդած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղվածությամբ:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արծվիկ Մինասյանն իր խոսքում առաջնային է համարել բիզնեսի զարգացման տեսանկյունից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իրականացման կարևորությունը, առանձնահատուկ ներկայացրել շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից նման քաղաքականության իրականացման արդյունավետությունը:
«Եթե կարողանանք այս գաղափարը քարոզել, տարածել, ապա այն կընդլայնվի: Հանրային պատասխանատվության ներքո բիզնեսն արդյունավետ զարգացում կունենա` մասնակցելով նաև բնապահպանական ծրագրերի իրականացմանը»,-ասել է Արծվիկ Մինասյանը:Նախարարի խոսքով՝ երկրի կայուն զարգացման հիմքը շրջակա միջավայրի պահպանության, առաջընթացի ապահովման մեջ է և այս գործընթացում ոչ պակաս կարևոր նշանակություն ունի հենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տարրը:
Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին՝ բնապահպանության նախարարն իր ղեկավարած գերատեսչության անունից վստահեցրել է նման կարևոր նախաձեռնության զարգացմանը մասնակից լինելու և միասին աշխատելու պատրաստակամությունը:
Օրենսդրական
կարգավորման
ազգային կենտրոն
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան, Չարենցի 46, հեռ՝ 011-818-592/։
Բնապահպանական
օրացույց