Պուշկինի 4 հասցեում վնասված ծառի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության արձագանքը

30-11-2016

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները սոցցանցերում տեղադրված և ՀՀ բնապահպանության նախարարության <<Թեժ գծով>> հնչած` Երևանի Պուշկինի 4 հասցեում վնասված ծառի վերաբերյալ ահազանգով եղել են այդ վայրում: Տեղում ծանոթացել են իրավիճակին, ծառարմատի վրա լցված նյութից նմուշառում է արվել և հանձնվել բնապահպանական պետական տեսչության Կենտրոնական լաբորատորիա, որի ուսումնասիրությունից պարզվել է, որ ծառի (հացենի տեսակի, 60սմ տրամագծով) վնասված մասը պատված է եղել ծծմբական թթվի շաղախով, ինչը կարող է ազդել ծառի հետագա կենսունակության վրա: Գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին:

<
>