Նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ

06-12-2016

Դեկտեմբերի 6-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ ներկայացուցիչ  Ռայմունդ Յելեի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրականացրած օժանդակության և շարունակվող ծրագրերի համար՝ նշելով, որ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ՀՀ կառավարությունը լայնամասշտաբ աջակցություն է ստացել զարգացման և արտակարգ օգնության ծրագրերի իրականացման գործում: Իր խոսքում Արծվիկ Մինասյանը նշել է, որ ՊԳԿ-ի հետ բնապահպանության նախարարությունը կարող է լինել սկզբունքային գործընկեր և, այս համատեքստում, կարևորել կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերում շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների անվտանգ օգտագործման հիմնահարցերի ընդգրկումը:
Ռայմունդ Յելեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հնարավորություն ունի ներկայացնելու միջազգային նորարար լավագույն փորձը և ՀՀ բնապահպանության նախարարությանը պատրաստ է աջակցելու մի շարք հարցերում, այդ, թվում ջրային ռեսուրսների նպատակային օգտագործման, հողերի դեգրադացիայի, անտառային տնտեսությանը վերաբերող խնդիրների լուծման գործում: ՊԳԿ ներկայացուցիչը նշել է, որ օժանդակության ծրագրերը Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կարող է իրականացնել նաև ՄԱԿ¬ի Կանաչ կլիմայական հիմնադրամի միջոցներով:
Նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար և նշել, որ վստահորեն՝ այնպիսին կարող է լինել համատեղ աշխատանքը, որ այն օրինակելի դառնա թե մյուս գերատեսչությունների, թե ծրագրերին աջակցող միջազգային հանրությանը ներկայացված տեսանելի արդյուքներով՝ այլ երկրների համար:

<
>