ՀՀ բնապահպանության նախարարության ստորաբաժանումներն աշխատում է արտակարգ ռեժիմով

07-12-2016

Հիմք ընդունելով ՀՀ բնապահպանության նախարարի «Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին» թիվ 323-Ա հրամանը, <<Սևան>> ազգային պարկի տարածքում արդեն ավարտվել է Սևանա լճից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրսբերումը: Խստորեն արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ: <<Սևան>> ԱՊ-ի, Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից սահմանվել է շուրջօրյա հերթապահություն, շրջիկ հսկողություն է իրականացվում Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում` մշտական կապ պահելով իրավապահ մարմինների հետ:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում երեք օրվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 121 կգ (147հատ)<<սիգ>> տեսակի ձուկ, ինչը հանձնվել է գիշերօթիկ դպրոցներին և ծերանոցներին:

 

<
>