Կայքը վերաթողարկման փուլում է

<<Հայկական նավթի և գազի ընկերություն>> ՍՊԸ՝ ՀՀ տարածքի 1-րդ և 3-րդ պայմանական բլոկներում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի հանրային քննարկումներ

20-11-2017

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀօրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդհոդվածի 2-րդմասի 1-ին կետով և 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2017թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին ՀՀ Շիրակի մարզպետարանի շենքում, նույն օրը ժամը 16.00-ին ՀՀ Լոռու մարզպետարանի շենքում և դեկտեմբերի 5-ին ժամը 11.00-ին ՀՀ Տավուշի մարզպետարանի շենքում տեղի կունենան ՀՀ տարածքի 1-րդ և 3-րդ պայմանական բլոկներում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 01022-02-18, 01022-15-68:

<
>