Փարիզյան համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը

20-12-2016

ՀՀ  սահմանադրական դատարանը  Գ. Հարությունյանի նախագահությամբ,  դռնբաց նիստում  քննել է  <<2015թ. դեկտեմբերի  12-ին ստորագրված  Փարիզյան համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության հարցը:
Նիստին մասնակցել են  Կ.Բալայանը, Ա.Գյուլումյանը, Ֆ. Թոխյանը, Ա.Թունյանը,  նաև գրավոր ընթացակարգի շրջանակներում` ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս.Պապյանը:
Ուսումնասիրելով  2016թ. նոյեմբերի 28-ին  ՀՀ սահմանադրական դատարան դիմած  զեկուցողի գրավոր հաղորդումը,  ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը,  հետազոտելով համաձայնագիրը  ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ 2015թ. դեկտեմբերի 12-ին ստորագրված Փարիզյան համաձայնագիրը կնքվել է կայուն զարգացման և աղքատության վերացմանը միտված ջանքերի համատեքստում կլիմայի փոփոխության սպառնալիքին գլոբալ արձագանքն ամրապնդելու նպատակով: Համաձայնագիրն ուղղված է 1992թ. մայիսի 9-ին Նյու Յորքում ընդունված` ՄԱԿ-ի  <<Կլիմայի փոփոխության մասին>>  շրջանակային կոնվենցիայի նպատակների իրականացմանը: Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագիրն ստորագրվել է 2016թ. սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում`ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից:
Համաձայնագիրը`խթանելով Կոնվենցիայի դրույթների իրականացումը, նպատակ ունի ամրապնդելու գլոբալ արձագանքը կլիմայի փոփոխության սպառնալիքին, ներառյալ միջին ջերմաստիճանի բարձրացումը պահելով նախաարդյունաբերական մակարդակները գերազանցող 20C-ից բավականին ցածր և ջանքեր գործադրելով` սահմանափակելու ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական մակարդակից 1.50 C-ով, գիտակցելով, որ դա զգալիորեն կկրճատի կլիմայի փոփոխության ռիսկերն ու ազդեցությունները:
Ելնելով գործի քննության արդյունքներից,  ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է, որ  2015թ. դեկտեմբերի 12-ին ստորագրված Փարիզյան համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

<
>