ՀՀ բնապահպանության նախարարն այցելել է ՊՆ զորամաս

30-12-2016

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը դեկտեմբերի 30-ին, այցելել է ՊՆ ԶՈՒ N զորամաս՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ զինծառայողներին շնորհավորելու և տոնական նվերներ հանձնելու համար: Ողջունելով և շնորհավորելով զորամասի զինվորներին և սպայական կազմին Ամանորի տոների առթիվ` բնապահպանության նախարարը շեշտել է. «2017թվականին պետք է ավելի հզորանանք, քանի որ ապրիլյան իրադարձությունները փաստեցին, թե որքան կարևոր է մեր միասնականությունը և յուրաքանչյուր միջոցի նպատակային օգտագործումը պետության անվտանգության մակարդակի բարձրացման համար»: Նախարարը պատրաստակամություն է հայտնել ՀՀ բնապահպանության նախարարության լիազորությունների շրջանակում աջակցել յուրաքանչյուր նախաձեռնությանը, որը կնպաստի Հայոց բանակի հզորացմանը:

Արծվիկ Մինասյանը ՀՀ ԶՈՒ զինվորների և սպայական կազմի ընտանիքներին մաղթել է խաղաղություն և ջերմություն:

Բնապահպանության նախարարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների կեցության պայմաններին, առօրյային և նրանց հանձնել համակարգիչ` զորամասի տեխնիկական հագեցվածությունը համալրելու նպատակով:

 

<
>