«Հրապարակ» օրաթերթի հունվարի 11-ի թողարկման առաջնորդող նյութում ասվում է, որ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալով է պարգևատրել բնապահպանության նախկին մի քանի նախարարների և հարցադրում է արվել, թե ինչու չեն պարգևատրվել Արամայիս Գրիգորյանը, Արամ Հարությունյանը և Կարինե Դանիելյանը: ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ պարգևատրումները եղել են ՀՀ բնապահպանության նախարարության հիմնադրման 30 ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում և այդ առթիվ: Հիշատակված նախարարներից բացի պարգևատրվել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության այլ աշխատակիցներ և ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ, իսկ նախկին նախարարներ Արամայիս Գրիգորյանին, Կարինե Դանիելյանին և Արամ Հարությունյանին նախկինում արդեն շնորհված են եղել «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալներ:
ՀՀ բնապահպանության նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց