ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 09-13.01.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 183.3հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 12 ծառերի ապօրինի հատման համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 183.3հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Երևանի ՏԲ կողմից իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավվել են 19 հատ /7.5 կգ/ <<սիգ>> տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները նվիրաբերվել են <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6 մլն.դրամ:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց