Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը նյութատեխնիկական աջակցություն է տամադրել ՀՀ բնապահպանության նախարարությանը

19-01-2017

ՀՀ բնապահպանության նախարարության նյութատեխնիկական բազայի համալրման նպատակով` Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը նվիրատվություններ ու շինարարական վերանորոգումներ է իրականացրել: Նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանը տրամադրվել է երկու հզոր համակարգիչ` ArcGIS գործածելու համար: <<Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ին, Բնապահպանական պետական տեսչությանը, <<Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ին և Քարտուղարությանը տրամադրվել է 7 համակարգիչ և տպիչ սարք: Նախարարության մի շարք ստորաբաժանումներին տրամադրվել են ջեռուցիչ և ջրաչափիչ լաբորատոր սարքեր ու սարքավորումներին անհրաժեշտ դետալներ, ինչպես նաև կատարվել է աշխատասենյակների մասնակի վերանորոգում: Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունն իր պատրաստակամությունն է հայտնել հետագայում նույնպես նախաձեռնել նմանատիպ նվիրատվություններ` նախարարության աշխատանքային պայմանների բարելավման և ՀՅԴ ներկայացուցիչ նախարարի բարեփոխումների ծրագրին աջակցելու նպատակով:

 

<
>